Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

 

ՀԱԿ խմբակցության  պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Իրավունքը» պարզեց` համաձայն է արդյոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ «եռյակ» այլեւս գոյություն չունի:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ  ընդդիմության հասցեին ոչ մի խոսք չի ասելու. «Ցանկացած քաղաքական գործիչ, որն ընդդիմության հասցեին  ինչ-որ բան է ասում` սկսում է դատել` ճիշտ է, սխալ է ընդդիմությունը, դա համարում եմ խառնակչություն: Ես ընդդիմության մասին վերլուծականներով հանդես չեմ գալիս: Բացահայտ գնահատական ընդդիմության վերաբերյալ չեմ տա»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

Հ.Գ. Փաստորեն, Հրանտ Բագրատյանի պատասխանից կարելի է եզրակացնել. Խառնակիչ է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ նույն խմբակցության գործընկեր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ իր ելույթում հայտարարեց, որ իշխանության մասին ամեն ինչ ասված է, հիմա պետք է խոսել ընդդիմության 20 տարվա ձախողումների մասին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ