Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՌԴ-ՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԻՍՏ Է ԵՂԵԼ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՌԴ-ՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԻՍՏ Է ԵՂԵԼ

 

Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը ցուցմունք է տվել Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի՝ 1990-ական թվականներին ծավալած լոբբիստական գործունեության մասին, այդ թվում այն մասին, թե Հայրապետյանն ինչպես է ՌԴ-ում օգնել ամերիկյան կազմակերպություններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

Արթուր Սաֆարյանը հայտնեց, որ գործով գլխավոր վկաներից մեկը՝ Իգոր Իզմեստեւը, իր ցուցմունքներում այլեւս չի անդրադառնում Եվտուշենկովին, այլ հետաքրքիր պատմություններ է պատմում Հայրապետյանի մասին:

«Իզմեստեւը պատմել է, որ ինքը պետք է արտոնագիր ստանար Ուֆայի ընկերություններից մեկի համար, որը թույլ կտար իրեն ինքնուրույն նավթամքերք արտահանել, իսկ ամեն մի արտոնագրի համար Լեւոն Հայրապետյանը ստացել է 100 հազար դոլար: Թե ով է Հայրապետյանին օգնել, Իզմեստեւը չի հիշում, սակայն նրանք ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի շրջապատից են եղել: Նրա խոսքով՝ Հայրապետյանը շատ մտերիմ է եղել Չեռնոմիրդինի երեք օգնականների հետ»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Հայրապետյանի ընկերը պատմեց նաեւ, որ նախկին սենատորը նշել է, որ հայ գործարարն ամենուրեք ներկայացել է Ռուսաստանում հայկական համայնքի առաջնորդ եւ մտերմացել է հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, այդ թվում Շառլ Ազնավուրի եւ հայտնի հայ գործարարների հետ:

«Ւզմեստեւը իր ցուցմունքում նշել է, որ հենց այս կապերի շնորհիվ էլ Հայրապետյանը շուտով դարձել է ամերիկյան General Motors ընկերության ներկայացուցիչ, որից հետո էլ Ռուսաստանի ներքին գործերի եւ առողջապահության նախարարությունների համար տեխնիկա է բերել այնտեղից: Բացի դրանից՝ 1997թ.-ին Հայրապետյանը General Motors-ի տնօրինությանը ծանոթացրել է Թաթարստանի ղեկավարության հետ»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Նա նշեց, որ Իզմեստեւն իր խոսքում անդրադարձել է նաեւ Հայրապետյան եւ շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ֆինանսական տնօրենի հարաբերություններին:

«Այդ տնօրենը Իզմեստեւի պատմելով հայ է եղել եւ շատ կարճ ժամանակ անց հենց Հայրապետյանն է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին դատարանը եւս 4 ամսով երկարացրել է Հայրապետյանի կալանքի ժամկետը:

http://news.am/arm/news/253934.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ