Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԱԺ-ՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ ՏԱՐՎԱԾ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԱԺ-ՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ ՏԱՐՎԱԾ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ՉՈՒՆԻ

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական նիստի ժամանակ առաջարկեց մեկ ժամ ընդմիջում հայտարարել, որպեսզի «Կառավարական ճգնաժամի մասին» իր եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի  հեղինակած հայտարարության նախագիծը քննարկեն ՀՅԴ-ի հետ: Սակայն, քվեարկությամբ չընդունվեց Լ. Զուրաբյանի հայտարարությունը: Ի դեպ, ՀՅԴ խմբակցությունից որեւէ պատգամավոր քվեարկության ժամանակ ներկա չէր դահլիճում: Այս, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության վերաբերյալ, որի անդամ է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, փորձեցինք զրուցել հենց նրա հետ: Բայց, արի ու տես, որ վերջերս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի «ջրերն ընկած» ու համակարգչային խաղերով տարված ընկեր Ռուստամյանը ժամանակ չունի: Թեպետ ժամանակից բացի, պարզվեց, որ տարրական կուլտուրա չունի, քանի որ չպատասխանելով հանդերձ շտապեց ՀՅԴ խմբակցության դուռը «շխկացնել» այնպես, կարծես, իրենց գյուղի գոմի դուռն էր փակում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ