Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀԷՑ-ԵՐԸ ՀԱՍԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ

Արխիվ 12-16

ՀԷՑ-ԵՐԸ ՀԱՍԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ

 

Այսօր Ազգային ժողովում հաղորդագրությամբ հանդես եկավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: վերջինիս հարցերով դիմեցին մի շարք պատգամավորներ, մասնավորապես ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հարց բարձրացրեց, որ փոքր ՀԷԿ-երը կառուցվում են այնպիսի գետերի վրա, որոնց պատճառով խափանվում է ջրվեժների բնական պայմանները, ինչը իր հերթին վնաս է հասցնում զբոսաշրջությանը եւ մեր քաղաքացիների հանգիստի կազմակերպմանը: Հարցին պատասխանելուց Ռ. նազարյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը լուրջ դերակատարություն այս հարցում չունի եւ ջրօգտագործման պատասխանատվությունը կրում է Բնապահպանության նախարարությունը:

Հայկ Բաբուխանյանի այլ հարցերը վերաբերում էին սպառողների էլեկտրամատակարարմանը, մասնավորապես անջատումներին, երբ հոսանքի տատանման արդյունքում փչանում են կենցաղային էլեկտրական սարքավորումները: Ինչպես նաեւ հարց տրվեց, որ քաղաքացիները բողոքում են, երբ հաշվիչների ցուցմունքները գերազանցում են իրենց սպառած էլեկտրաէներգիան: Այս հարցերին պատասխանելիս Նազարյանը խորհուրդ տվեց բնակիչներին իրենց ուզած ձեւով կապարակնքել հաշվիչները, կամ ստուգիչ հաշվչներ տեղադրել տանը, եւ բոլոր դեպքերում, երբ խախտվում են սպառողների իրավունքները, բողոք ներկայացնեն հանձնաժողովին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ էլեկտրական ցանցերի վնասները եւ մի շարք ներդրումները կեղծ են: Իրականում դա ոչ այլ ինչ է քան այդ կազմակրպությունում տիրող կոռուպցիայի արտահայտություն, որի հետեւանքով ՀԷՑ-երը հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ: Ռոբերտ Նազարյանը չժխտեց ՀԷՑ-երում կորուստների անչափ բարձր մակարդակը նշելով, որ իր հանձնաժողովը սահմանել էր որուստների 11,2 տոկոսի շեմը, սակայն ՀԷՑ-երը ներկայացնում են 13 տոկոսի կորուստ, ինչը ՀԷՑ-երում ստեղծված ծանր ֆինանսական վիճակի պատճառներից մեկն է: Ռ. Նազարյանը նշեց նաեւ, որ նա մերժել է ընդունել ՀԷՑ-երի կողմից ներկայացված ներդրումների 20 միլիարդ դրամ հատվածը, քանի որ դրանք չէին առնչվում համակարգի զարգացման հետ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ