Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ


ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ մարզի գյուղական համայքներում կազմակերպվում են առողջապահական բարեգործական ծրագրեր, որի շրջանակներում ինչպես մարզի խոշոր առողջապահական ընկերությունների առաջատար բժիշկ-մասնագետների կողմից գյուղական համայքներում կազմակերպվում են ազգաբնակչության անվճար հետազոտություններ: Հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի համայնքում: Մարզի առաջատար բժիշկները <<Բջնիի ԲԱ>> ՓԲԸ-ում, համայնքի ընդհանուր բնակչության շրջանում, իրականացրել են աչքի, կրծքագեղձի և վահանձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, էլեկտրոսրտագրություն, ինչպես նաև այլ հետազոտություններ ու մատուցել են մեթոդական և խորհրդատվական ծառայություններ: Այս ամենին զուգահեռ մարզի բժիշկների մեկ այլ խումբ Բջնիի միջնակարգ դպրոցում աշակերտների շրջանում, իրականացրել է աչքի հետազոտություն: Բջնի համայնքում նախապես հրապարակվել է համապատասխան հայտարարություն և առողջապահական ձեռնարկի հնարավարություններից օգտվել են համայնքի շուրջ 100 մեծահասակ բնակիչներ և գրեթե 250 դպրոցահասակ երեխաներ:

Հարկ է նշել նաև, որ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ բժկական հետազոտություն անցած և որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված բնակիչներին տրվելու են նաև մարզի բժշկական կենտրոններում հետագա բուժման կուրս անցնելու հնարավորություններ: Մարզի առոջղջապահության բնագավառի պատասխանատուների փոխանցմամաբ ՀՀ Կոտայքի մարզպետի և Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի <<Լույս հայի աչքերին>> ծրագրի համագործակցության շրջանակներում մարզի բոլոր համայնքներում իրականացվելիք աչքի հետազոտությունների արդյունքում սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նախատեսվում է աչքի շարժական հիվանդանոցում իրականացնել վիրահատություններ` ապրիլի 20-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

 

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ