Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԺՎՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՄՏՔԻՆ

Արխիվ 12-16

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԺՎՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱ
ԿԱԶՄԵԼՈՒ ՄՏՔԻՆ


Օր օրի քաղաքական կուլիսներում առավել շատ են տարածվում այն տեղեկությունները, թե շատ շուտով ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցա կկազմի: Ի դեպ, այս գաղափարից ոչ միայն բոլորովին չեն նեղվում ՀՅԴ-ական պատգամավորները, այլ նաեւ թե՛ ԱԺ միջանցքներում, թե՛ ԱԺ նիստերի դահլիճում "ջան ասում ու ջան լսում են" քաղաքական մեծամասնության հետ: Երեկ էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հարազատ խմբակցության պատգամավորների կողքին նստելու փոխարեն, ԱԺ նիստերի դահլիճում հարմարավետ տեղավորվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կողքին ու ամենեւին էլ չէր շտապում իր տեղը վերադառնալ: Միգուցե այդ "դարդից" էր, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էլ ստանձնել էր նիստերի դահլիճում Ա. Վարդանյանի սիրելի զբաղմունքը դարձած ինտերնետային "շախմատ գլորելու" պարտավորությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ