Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԲՀԿ-Ն "ԹՌԱՎ" ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն "ԹՌԱՎ" ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

ԲՀԿ-ի մնացորդների` ԱԺ նիստին հայտարարած բոյկոտը ոչ միայն ցույց տվեց, որ ԲՀԿ-ն ամբողջությամբ շփոթված է եւ մինչ օրս չունի հստակ ծրագիր, որը Նաիրա Զոհրաբյանը խոստացավ ներկայացնել մոտ ապագայում, այլ նաեւ այն, որ ԲՀԿ-ականները խուսափում են որեւէ լուրջ հարցի քննարկումից: Եթե նրանք մնային դահլիճում, ապա ստիպած պետք է մասնակցեին Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպինչմենտի հարցը` ԱԺ օրակարգ ներգրավելու քվեարկությանը: Հենց այս քվեարկությունից էր, որ ԲՀԿ-ն թռավ: Կողմ քվեարկել չէին կարող, քանի որ արդեն իսկ Ծառուկյանը հայտարարել էր "նահանջ առանց երգի", դեմ կամ ձեռնպահ քվեարկել եւս չէին կարող, քանի որ նույն Ծառուկյանը եւ "մի խուրձ" ԲՀԿ-ականներ փետրվարի 5-ին հայտարարել էին, որ գնում են արտահերթ նախագահական ընտրությունների: Մի խոսքով, ԲՀԿ-ականների համար ամենահարմար տարբերակը մինչ քվեարկությունը դահլիճից ճողոպրելն էր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ