Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Արխիվ 12-16

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Երեկ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն, մտել դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակ` պահանջելով հանդիպել կամ հեռախոսով խոսել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, սպառnալով, որ այլապես չեն գնալու դատախազի աշխատասենյակից: Թե ինչու են Ավետիսյանների հարազատները դեպքից բավական ժամանակ անց սկսել իրենց բողոքի ձայնը բարձրացնել, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց.
- Ավետիսյանների հարազատներն անակնկալ կերպով են որոշել, որ պետք է նման քայլ անեն: Ընդ որում, որոշել են, որ միայն հարազատներով են բողոքի ակցիա անելու: Նրանց հիմնական դժգոհությունը կապված է նրա հետ, որ ողբերգությունից անցել է քառասուն օր եւ ավել, բայց մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ դրդապատճառով է այդ սարսափելի ոճրագործությունը տեղի ունեցել, ինչո՞ւ հենց Ավետիսյանների ընտանիքի հետ: Հարազատների պահանջներն արդարացի են, նրանք պահանջում են մինչ օրս անհայտ մի շարք հարցերի պատասխաններ: Նշեմ, որ վերոնշյալ հանգամանքները գործով էլ պարզված չեն, այս պահին կան միայն որոշակի վարկածներ, որոնք որ ստուգման կամ քննարկման փուլում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ