Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ОТКРЫТОЕ ПИСЬМО

Արխիվ 12-16

ОТКРЫТОЕ ПИСЬМО

Это я, почтальон Левкин, принес вам открытое письмо от первого президента.


ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

"Հայհիդրոմետից" հայտնում են, որ այս շաբաթ խորհրդարանական կուսակցություններում սպասվում են. ԲՀԿ-ում` հորդառատ անձրեւ, "Ժառանգությունում"` թաց ձյուն, ՕԵԿ-ում` մառախուղ, ՀԱԿ-ում` կարկուտ, ՀՅԴ-ում` փոփոխական ամպամածություն, ՀՀԿ-ում` պայծառ արեւոտ եղանակ...
% % %
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ`
ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Հայաստանում ընդդիմության մոտ ամեն ինչ նույնն է, մենակ նամակագրությունն է ավելացել...


% % %
ՉԿԱՅԱՑԱԾ ՄԱՅԴԱՆ

Գյուղնախարարությունից հայտնում  են, որ Սերժ Սարգսյանի ասած թարս բուսնող խիարը պահել են հատուկ Վիկտորյա Նուլանդի համար:


% % %
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱԿ-ԻՆ
(ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԻՉ ԹՈՓԱԼ Ա, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ՀԱԿ-ը կաղալով չի սատկի:


ԹՈՂ ԴԱԳԱՂԸ 1000 ԴՐԱՄ ԼԻՆԻ,
ԹԵԿՈՒԶ 1 ՄԵՏՐ ԷԼ ԿԱՐՃ ԼԻՆԻ


Նար-Դոսի փողոցի դագաղագործները հայտնում են, որ առաջիկայում առաջին 100 գնորդների համար դագաղները կվաճառվեն 1000 դրամով, իսկ առաջին 10 գնորդների համար սգո սերվիսը թաղումը կկատարի անվճար:


% % %
ԹԱՂՄԱՆ ԲՅՈՒՐՈ

Ըստ միջատաբանների` վերջին հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը "եռյակի" գերեզմանափոր բզեզի դերը կատարեց:


% % %
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ`
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՆԳՐԱԳԵՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ո՞վ դիպլոմ չունի, կորցրել եմ...


% % %
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
(ԱԺ-ՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԵՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Էս Նիկո՞լը խի բռնեց ու կատաղեց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ