Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես թույլատրել է երեխաներին երեք ծնող ունենալ

Արխիվ 12-16
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես թույլատրել է երեխաներին երեք ծնող ունենալ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես թույլատրել է երեխաներին երեք ծնող ունենալ


Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլ է տվել երեք հոգու ԴՆԹ օգտագործել արհեստական բեղմնավորման համար: Լորդերի պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրենքի նախագիծը:

Մինչեւ 2015 թվականի օգոստոս պետք է մշակվեն գենետիկական այս պրոցեդուրաների կարգն ու լիցենզավորման պահանջները: Երեք ծնողներից ծնված առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ արդեն 2016 թվականին:

Բրիտանիան աշխարհի առաջին պետությունն է, որը թույլ է տվել մարդու գենոմի արհեստական կոմբինացումը: «Երեք ծնողների մասին օրենքը»՝ փոփոխություն է արհեստական բեղմնավորման ու էմբրիոլոգիայի ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում, հաղորդում է BBC News-ը:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին նախագիծը հաստատվել էր խորհրդարանի ստորին պալատում: Այս նախագծի դեմ են հանդես եկել 100 պատգամավորներ, կաթոլիկ եկեղեցին եւ իրավապաշտպանները, սակայն, չնայած դրան, նախագիծն անցել է ընդունված ընթացակարգով՝ քվեարկության դրվելով խորհրդարանի վերին պալատում:

Նորամուծության կողմնակիցները այս կերպ ձգտում են նվազեցնել բնածին հիվանդությունների քանակը: Իսկ նախագծին դեմ հանդես եկողները մտավախություն են հայտնում, որ այս ամենը կհանգեցնի երեխայի «մոդելավորմանը» ծնողների քմահաճույքների համաձայն: Այս մեթոդը «միտոքոնդրիումների փոխանցում » անվանումն է ստացել: Բժիշկների պարզաբանմամբ՝ կանացի օրգանիզմը հնարավորություն ունի կանխել երեխայի եւ հետագա սերունդների միտոքոնդրիումներում մուտացիաների առաջացումը: Այս էֆեկտի ամրապնդման համար նախատեսվում է սաղմին փոխանցել, հոր ու մոր ԴՆԹ-ից բացի, նաեւ երրորդ կնոջ միտոքոնդրիումները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ