Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆՆ ԻՐ ՏԵՍԱԾԻՆ ՉԻ՞ ՀԱՎԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆՆ ԻՐ ՏԵՍԱԾԻՆ ՉԻ՞ ՀԱՎԱՏՈՒՄ

 

«Իրավունքը» նախորդ հրապարակումներում անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինարարությանը:

Հիշեցնենք` վերոնշյալ հասցեում կանաչ տարածքի վրա կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ: Քաղաքապետարանը, սակայն, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացրել էր, տարածքը ի սկզբանե կանաչապատ ու ծառածածկ չի եղել: Փոխքաղաքապետ Կամո Արեյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք քաղաքապետարանը թույլ տալով այդ շինարարությունը, չի հակասում իր որդեգրած այն մոտեցմանը, ըստ որի`պետք է պահպանել մայրաքաղաքի կանաչ տարածքները: «Սպառիչ պատասխանում եմ ` հայտարարվել է, որ բոլոր  քաղաքաշինական փաստաթղթերն առկա են բոլոր հիմնավորումներով»,- ասաց Արեյանը:

Հակադարձելով փոխքաղաքապետին ասացինք, որ հրապարակվել են «Իրավունքի» կողմից  լուսանկարներ, որոնք հաստատում են`տարածքը կանաչապատ ու ծառածածկ է եղել: Արեյանը նորից կրկնեց. «Ես խոսում եմ քաղաքաշինական փաստաթղթերի մասին: Լուսանկարները փաստաղթղթեր չեն»:

Այսինքն`վերոնշյալ հասցեում կանաչ տարածք չի՞ եղել: «Ոչ»,- ասաց Արեյանը, ապա նորից կրկնեց՝ քաղաքաշինական փաստաթղթերն առկա են:

Հ.Գ. Փաստորեն, Կամո Արեյանն ու քաղաքապետարանը չեն հավատում իրենց տեսածին, այլ ինչ-որ <դզած-փչած> փաստաթղթեր են կարեւորում: Պրն Արեյան, բոլորս էլ գիտենք` երբ ինչ-որ մի չինովնիկի անհրաժեշտ է տարածք կենտրոնում, հանուն այդ յուղոտ պատառի՝ ցանկացած փաստաթուղթ էլ  կարելի է կազմել, «ատկատի» ջանը սաղ  լինի:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ