Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀԿ-ՈՒՄ «ԱՊԱՍՏԱՆ» ԳՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀԿ-ՈՒՄ «ԱՊԱՍՏԱՆ»
ԳՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


ԱԺ ՀՅԴ խմբակցությունը «անառակ որդու» պես փորձում է կամաց-կամաց վերադառնալ կոալիցիա: Եվ այս գործի ծանրությունը իր վրա է վերցրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Եթե մեկ օր առաջ ընկեր Վարդանյանը իր տեղը կորցրած հարմարավետ տեղավորվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կողքին, ապա երեկ նա ավելի ոգեւորված` ՀՀԿ-ի հետ համագործակցությունից ու հյուրընկալությունից, նստել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ կողքին: Ի դեպ, խորհրդարանում իր աթոռի փոխարեն, ՀՀԿ-ական ազատ աթոռ գտած Ա. Վարդանյանին խրախուսեց նաեւ հարազատ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, ով բութ մատերով հավանության արժանացրեց գործընկերոջ ՀՀԿամերձեցումը: Այնպես որ, հարգելի ՀՀԿ-ական պատգամավորներ, եթե այդ օրը ուշացել եք ԱԺ նիստից, ապա ձեր փոխարեն` այդ աթոռին մեծ սիրով կտիրի նույն ինքը` ընդդիմադիր Աղվանը, ով քաղաքական դաշտում անողոք պայքար է մղում միայն համակարգչային շախմատում` խորհրդարանական նիստերի ժամին մեծ հաջողություններ գրանցելով խաղի մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ