ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ն 50/50 ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ Է
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն 50/50 ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ Է
Փետրվարի 5-ին "Մուլտի Գրանդ" հյուրանոցում տեղի ունեցած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, դրան հաջորդած որոշ քայլեր` ԲՀԿ-ի առաջնորդի ու նրա կուսակիցների կողմից, անարձագանք չմնացին ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից:ԲՀԿ-ի "կնքահայր", նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չուշացավ: Քոչարյանի այդ հարցազրույցը վերջնականապես ցույց տվեց` ԲՀԿ-ի գործողությունների ու քայլերի ետեւում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահը:
"Ժառանգության" առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` արդյո՞ք ՀՀ նախկին նախագահի հարցազրույցը համոզեց "Ժառանգության" առաջնորդին, որ ԲՀԿ-ի այս ողջ ակտիվության ետեւում կանգնած է Քոչարյանը: "Տեղեկություն չունեմ",- ասաց քաղաքական գործիչը:
- Բայց դուք կարդացե՞լ եք Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա դիմում է իշխանությանը` ոչ մի ակտիվ գործողություն չանել ԲՀԿ առաջնորդի հանդեպ:
- Ես ամեն ինչ էլ կարդում եմ, բայց ես այդ տեղեկությունը չունեմ (նկատի ունի Քոչարյանի` ԲՀԿ-ի ետեւում կանգնած լինելը-խմբ.): Իսկ քո կարծիքն ի՞նչն է:
- Ես կարծում եմ` Քոչարյանը ԲՀԿ-ի ետեւում կանգնած է: Ես Ձեր կարծիքն եմ ցանկանում լսել:
- Ես նման տեղեկություն չունեմ:
- Այնուամենայնիվ, սպասելի չէ՞ր Ձեզ համար, որ ԲՀԿ-ն վերջին պահին կհնազանդվի իշխանությանը` հաշվի առնելով Քոչարյանի կապերն իշխանության հետ:
- Ոնց որ հիմա "ֆիֆթի-ֆիֆթիի" վրա, ինքը թող որոշի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
