Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

"ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՓԱԿՈՒՄ "ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ", "ՊՐՈԿՐԵԴԻՏ" ԲԱՆԿԸ

Արխիվ 12-16

"ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՓԱԿՈՒՄ "ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ", "ՊՐՈԿՐԵԴԻՏ" ԲԱՆԿԸ

Երեկ ԱԺ-ում նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունը վերաբերում էր Հայաստանի Կենտրոնական բանկի հերթական "ֆոկուսին": Ընդգծելով, որ ԿԲ-ի որոշմամբ` հայաստանյան բանկերի կապիտալի նվազագույն շեմն ավելացվել է միանգամից վեց անգամ, Բագրատյանը հետեւյալ վիճակագրությունն է ներկայացնում. "Բերում էին Բելառուսի օրինակը, որտեղ այդ շեմը 45 մլն է, բայց այնտեղ բանկերը պետական են: Իսկ Ռուսաստանում 4 մլն է. նման մեծ երկրում բանկ բացելու համար հարկավոր է ընդամենը 4 մլն դոլար: Իսկ մեզ մոտª 60 մլն դոլար": Եվ սրա արդյունքում, նախկին վարչապետի կարծիքով, մի շարք բանկեր գոյատեւման որեւէ շանս չեն ունենա. "Ինչո՞ւ եք փակում "Զարգացման հայկական բանկը", ինչո՞ւ եք փակում "Պրոկրեդիտ" բանկը, ինչո՞ւ եք մի քանի հազար մարդու աշխատանքից զրկում...":
Եվ մինչ կփորձենք այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ ԿԲ-ից, տեղին կլիներ հիշեցնել վերջերս տարածում գտած այն խոսակցությունները, որ այս իրավիճակից դուրս գալու համար հայաստանյան մի շարք բանկեր կփորձեն միավորվել, մյուսներն է, ստիպված կլինեն փակվել: Եվ ինչպես փոխանցում է համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը. "Սա բանկային ոլորտը կարող է տանել մոնոպոլիզացման մեծ մակարդակի: Սակայն հազիվ թե ստացվի, քանի որ այս պահին կան խոսակցություններ, որ հայաստանյան շուկա են ցանկանում մտնել դրսի եւ, մասնավորապես, ռուսական որոշ խոշոր բանկեր, որոնց դեմ նման "մոնոպոլիստական խաղեր" տալը մեր բանկային չինովնիկության ատամի բանը չէ":

Ք. Ս.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ