Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՓՍԱԿԻԻ "ՏՈՒԶԻԿՆԵՐԸ"

Արխիվ 12-16

ՓՍԱԿԻԻ "ՏՈՒԶԻԿՆԵՐԸ"

Վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆՆ անդրադառնալով այն իրողությանը, որ "Ժառանգության" մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ այլք հրապարակավ պաշտպանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի` ադրբեջանական դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու անընդունելի եւ լպիրշ պահանջին, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
- Ազգիս պոտենցիալ դավաճանները շատանում են, իսկ նրանց բուծողը, իհարկե, ԱՄՆ-ն է: Օրինակ, ԱՄՆ-ում արդեն մի անգամ ուսանած "ժառանգական" Դավիթ Սանասարյանը Փսակիի ու Նուլանդի` ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու կոչերը դատապարտելու փոխարեն` դատապարտում է նրանց քննադատողներին` անվանելով Կրեմլի տուզիկներ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ում տուզիկն է Սանասարյան Դավիթը, եւ ում տուզիկներն են նրա տեսակետը կիսողները` Պետդեպի՞, ԿՀՎ-ի՞, թե՞ անձամբ Փսակիի: Որովհետեւ միայն իսկական տուզիկը կարող էր առաջարկել վերադարձնել Ադրբեջանին դիվերսանտներին, իսկ Սանասարյանն այդ տարբերակն առաջարկել է:
Հետաքրքիր է` եթե այս խոստումնալից երիտասարդը մի անգամ էլ գնա ԱՄՆ` ուսանելու, վերադառնալուց հետո ի՞նչ առաջարկներով է հանդես գալու. միգուցե, միանգամից առաջարկի Արցա՞խը տալ Ադրբեջանին...

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ