Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱԺ ՈՒՄ. «ՄԻ՛ ԽԱՆԳԱՐԵՔ ՏԻԿԻՆ ԲԻՇԱՐՅԱՆ, ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...»

Արխիվ 12-16

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱԺ ՈՒՄ. «ՄԻ՛ ԽԱՆԳԱՐԵՔ ՏԻԿԻՆ ԲԻՇԱՐՅԱՆ, ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...»

 

Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն նախագիծն արդեն մի քանի օր է` թեժ քննարկվում է խորհրդարանում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեծ անհանգստությամբ ասաց, որ այս տեսքով օրինագծից ոչ բոլորն են շահում:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ հակադարձելով Հեղինա Բիշարյանին`ասաց, որ եթե մի բանից խոսում են, պետք է պատկերացում ունենալ` ինչի մասին են խոսում եւ առհասարակ լավ կլիներ, որ քննարկումներին մասնակցեին:

Բիշարյանը պարբերաբար Այվազյանի ելույթի ժամանակ ընդհատում էր, որը զայրացրեց պատգամավորին, ով հորդորեց տիկին Բիշարյանին չխանգարել իրեն. «Մի խանգարեք, տիկին Բիշարյան, ես Ձեզ սիրում եմ ու հարգում»:

«Ապացուցեք»,- արձագանքեց ՀԱԿ պատգամավորներից մեկը:

«Ինչը ապացուցեմ: Նման բաները բացահայտ չեն ապացուցում»,- հակադարձեց Վարդան Այվազյանը:

Խոսակցությանը միջամտեց նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Նորից կարդացեք պրն զուրաբյան: Եթե չեք կարողանում լավ ըմբռնել, եկեք քնարկենք»,- պատասխանեց  Այվազյանը:

«Հանգիստ նստեք, հա՛»,- սաստեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ապա հորդորեց այս օրենքի վերաբերյալ նորից քննարկում կազմակերպել, որին կմասնակցեն շահագրգիռ կողմերը` Հրանտ Բագրատյանը, Հեղինե Բիշարյանը: «Դե Արծվիկ Մինասյանին չեմ ասում, քանի որ ասեմ- չասեմ մասնակցելու է: Քննարկումների ժամանակ կկռվեք առանց խոսափողների»,- եզրափակեց

Գալուստ Սահակյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ