Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՆԱ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՆԱ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն նախագիծն արդեն մի քանի օր է ինչ արժանանում է թեժ քննարկումների՝ խորհրդարանում: Հիմնական զկուցող Վարդան Այվազյանին պարբերաբար ընդհատում էր Հրանտ Բագրատյանը, փորձելով իր տնտեսագիտական «հմուտ» գիտելիքները բանեցնել, սակայն տեղից բղավելով ասաց, որ սա տնտեսագիտություն է, եւ որի հետ ինքը՝ Բագրատյանը, կապ չուի:

Ի պատասխան Վարդան Այվազյանը ասաց. «Դուք էլ ժամանակին HSBC բանկին արտոնություն տվեցիք, պարոն Բագրատյան, եթե  չեք հասկանում  շահութահարկի տարբերությունը, ցավում եմ: Խոսքը վերաբերում է  աշխատուժի գրանցմանը: Դուք, որ խոսում եք, ես ձեզ չեմ խանգարում»,- հակադարձեց Այվազյանը:

«Մենք տվել էինք շատ փոքր արտոնություն, ազատել ենք եկամտահարկից եւ շատ կարճ ժամկետով՝ 10 տարով»,- տեղից արդարացավ Բագրատյանը:

Իսկապես, սա շատ փոքր արտոնություն է եւ շատ կարճ ժամանակ: Հավանաբար Բագրատյանը իսկապես, որեւէ կապ չունի տնտեսագիտության հետ: Շատ ափսոս, եթե կապ ունենար, գուցե, երբ նա վարչապետ էր մեր կյանքն այդքան դառը չէր լինի, իսկ մեր տնտեսությունն էլ այդքան աղետաբեր: Ի դեպ, Բագրատյանը շատ է սիրում խոսել տնտեսագիտությունից, երեկ էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին փորձում էր իր տնտեսագիտական ունակությունները ցուցադրել ասելով, կամ Հ. նաղդալյանը պետք է փոխվի, կամ տնտեսագիտությունը: Այսօր համոզվելով, որ Նաղդալյանը չի փոխվել, Բագրատյանը որոշեց հրաժարվել տնտեսագիտությունից:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ