Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՂԱՆԴ ՔԱՐՈԶՈՂ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ

Արխիվ 12-16

ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

ԱՂԱՆԴ ՔԱՐՈԶՈՂ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ

 

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ՀՌԱՀ ի տնօրեն  Գագիկ Բունիաթյանից պարզեց` արդյոք ՀՌԱՀ-ը տեղյակ է, թե մեր հեռուստալիքները  կրոնական այլ հոսանքների քարոզչություն անում են, թե ոչ:  «Չեմ ուզում «աղանդներ» բառն օգտագործել,  բայց վերջերս պատահաբար Կոտայքի մարզում տեսա մի հեռուստաալիք, որը  կրոնական այլ  հոսանքի քարոզչություն էր կատարում: Արդյոք ձեր հանձնաժողովի տիրույթում է այս խնդիրը, եթե այո, ապա դուք ունեք ինֆորմացիա եւ ինչպես եք կարողանալու, կամ արդյոք ցանկանում եք այս խնդրին որոշակի վերաբերմունք ցուցաբերել»,- մանրամասնեց իր հարցը Մարգարիտ Եսայանը:

ՀՌԱՀ տնօրենը հստակ պատասխան չտվեց, ավելին` մի փոքր անակնկալի եկավ, շփոթվեց եւ համաձայնեց հարցը քննարկել  տիկին Եսայանի հետ. «Հարցը շատ նուրբ է, ես կխնդրեի, եթե զուտ դիտարկում եք կատարում, ապա դա առանձին քննարկենք, մենք էլ կհետաքրքրվենք ձեր ասածի վերաբերյալ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ