Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՀԱՄԱՐՎԱԾ Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՀՀԿ-ԻՆ` ԻՐԵՆ ԼՍԵԼՈՒ, ՍՊԱՍԵ

Արխիվ 12-16

ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՀԱՄԱՐՎԱԾ Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՀՀԿ-ԻՆ` ԻՐԵՆ ԼՍԵԼՈՒ, ՍՊԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Քիչ առաջ թեպետ արդեն մի քանի րոպե էր, ինչ ընդմիջումից հետո սկսվել էր ԱԺ նիստը, սակայն բանախոսը` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր «կախարդական փայտիկով» չկար: ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հորդորեց հանդուրժողաբար սպասել ընդդիմության միակ ներկայացուցչին, քանի որ ոչ միայն Լ. Զուրաբյանի հարազատ խմբակցությունից, այլեւ ընդհանրապես ընդդիմությունից որեւէ մեկը դահլիճում չկար: «Հետո չասեն` իշխանությունը հանդուրժող չէ»,- կատակեց Շարմազանովը: Ըստ էության, Լ. Զուրաբյանին սեփական խմբակցությունում ոչ ոք չի ուզում լսել ու ստիպված արհամարված ընդդիմադիր գործընկերոջը լսում է ՀՀԿ-ն:

Դուռը բացվեց, ներս մտավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով կատակելով ասաց, որ ինքն է խոսելու Զուրաբյանի փոխարեն: Ի վերջո, շնչակտուր ներս ընկավ ՀԱԿ խմբակցության ղեկավարը, ում ԱԺ փոխնախագահ Շարմազանովը անգամ մեկ բաժակ ջուր առաջարկեց: «Շատ հանդուրժող եք, մեծահոգի: Շնորհակալ եմ, որ սպասեցիք»,- կիսահեգնական, կիսալուրջ ասաց Լեւոն Զուրաբյանը եւ սկսեց իր ելույթը մինչ այդ ընդունեց ՀՀԿ-ի մեծ բարեհոգությունն ու շնորհակալություն հայտնեց իրենց սպասելու համար: Իսկ Է. Շարմազանովը անհանգստանալով ընդդիմադիր գործընկերոջ համար,առաջարկեց ջուր խմել, հետո սկսել ելույթը:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանն իր ելույթում խոսեց բազմակարծությունից, լրատվամիջոցների փակվելուց, այն դեպքում, երբ ինչպես հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀՇ-ի տարիներին փակվել են մի շարք  ընդդիմադիր լրատվամիջոցներ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ