Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀՀԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ

ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻՆ


 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա հանրահավաքին հայտարարեց, որ մի քանի օր անց նա մեկնելու է Բրյուսել` ԵԺԿ-ում ներկայացնելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին մի  բանաձեւ, որին միացել է ՀՀԿ, ՕԵԿ-ը:

Ի դեպ,  արդեն երկրորդ անգամ է, որ Հայոց ցեղասպանության  հետ կապված փաստաթուղթ է ներկայացվում: Նման առաջարկ վերջերս ներկայացրեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը`  բաց նամակով դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի համար սակայն կտրական մերժում ստացավ: Այս անգամ էլ «Ժառանգության» առաջնորդն է բանաձեւ ներկայացրել, որին միացել է իշխող կուսակցությունը: Կես  կատակ կես լուրջ` Լեւոն Տեր-Պետրոսյանի բախտն այս անգամ չբերեց: Իսկ թե որքանով է բերել Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը, ցույց կտա ապագան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ