Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴԵՂԱՏՈՄՍ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴԵՂԱՏՈՄՍ ՉՈՒՆԻ

 

Ինչպես հայտնի է, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել, որին մասնակցում էին երկու տասնյակի հասնող մարդիկ: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը «Ժառանգությունը» մեկնում է Տավուշի մարզ` Չինար գյուղ` հարգելու Ադրբեջանում գերի ընկած ու սպանված Կարեն Պետրոսյանի հիշատակը: «Իրավունքը» պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք Տավուշ չի մեկնում նաեւ ժողովրդի զարկերակը ստուգելու, հասկանալու`պատրաստ են պայքարելու, թե՞ ոչ: «Մենք գնում ենք մեր զարկերակը փոխանցելու ժողովրդին»,- պատասխանեց Հովհաննիսյանը:

Մեր մյուս հարցին` ինչո՞ւ, ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը` միացյալ հրապարակը, մեկ տարուց ավելի է, որ չի կայանում, ինչո՞ւ է ընդդիմադիր դաշտում անորոշություն ու անմիասնականություն է տիրում,  «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ միասնականություն կլինի շուտով:«Դա մեր ձեռքում է: Ես պատրաստի դեղատոմս չունեմ: Եթե  հասարակության մեծ մասը ուզում է փոփոխություն` միասին  պետք է կանգնենք հանուն  սահմանադրական ու ինքնիշխան Հայաստանի»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հ.Գ. Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը չհերքեց մեր հարցադրման բովանդակությունը եւ գուցե ներքուստ համամիտ է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն պնդմանը, որ ընդդիմությունն այսօր մի քիչ կաղում է:


ՍՈՆԱ  ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ