Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՎ ԶԲԱՂՎՈՂ  ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՏ


Մեծամորի արգելոց -թանգարանում առաջին հնագիտական պեղումները սկսվել են 1965 թվականին, եւ դադարեցին 2007 թ.-ին: Հնագիտական պեղումների աշխատանքները վերսկսվել են միայն 2010 թվականին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով  տնօրենի տեղակալ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ խոսքով` այդ տարիների ընթացքում արգելոց-թանգարանի, հատկապես դամբարանադաշտի տարածքում առաջացել են խոստածածկեր, որոնք մաքրելու համար պահանջվել է մոտ  երկու տարի:

2013 թվականից սկսած հայ հնագետները Մեծամորում պեղումներ են իրականացնում լեհ գործընկերների հետ.«2012-2014 թթ. ընթացում պեղումները հիմնականում կենտրոնացվել են Մեծամորի քաղաքային թաղամասում: Սա այն հատվածն է, որը երբեւէ չի պեղվել: Մեզ համար շատ հետաքրքիր էր, երբ այդ հատվածում պեղումների ժամանակ բացեցինք այնպիսի կառույցներ, որոնք իրենց չափերով եւ պարունակող նյութով չէին տարբերվում միջնաբերդի կառույցներից: Ըստ ամենայնի բնակավայրը, որը հիմնվել է երեւի մ.թ.ա. 4-3 հազարամյակում եւ գոյատեւել մինչեւ ուշ միջնադար , 2-րդ հազարամյակի կեսերից ընդլայնվել է »,-նշեց Ա. Փիլիպոսյանը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է մեկ մետրանոց չորս  կարասներ: Դրանք հավաքվել են 100-150 կտոր բեկորներ միմյանց միացնելով:

Պարոն Փիլիպոսյանը նախորդ տարի Թբիլիսիում տեղի ունեցած գիտական ժողովի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է Մեծամորի պեղումների արդյունքները, որից հետո էլ  երկու թուրք հնագետ ցանկություն են հայտնել մասնակցել Մեծամորի պեղումներին: Ըստ Ա. Փիլիպոսյանի` Մեծամորի պեղումների երկրորդ փուլը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայերի, այլեւ Մերձավոր Արեւելքի վաղ շրջանով զբաղվող մասնագետների մոտ: Հնագետը հույս հայտնեց, որ այս տարի հնագիտական արշավախումբը ավելի մեծ կլինի, որի արդյունքում էլ  ավելի լուրջ խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն.«2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կանցկացնենք գիտաժողով`նվիրած Մեծամորի պեղումների 50-ամյակին, հույս ունեմ, որ իրենց մասնկացությունը կբերեն նաեւ մասնագետներ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լեհաստանից»,-շեշտեց Աշոտ Փիլիպոսյանը եւ ավելացրեց, որ պեղումների ընթացքում այն ինչ հայտնաբերվել է թվագրվում  է մ.թ.ա 11-9-րդ դարերին , այսինքն`մինչ Ուրարտական ժամանակաշրջան: Թե ինչպիսի արդյունքներ կգրնանցվի Մեծամորի  հնավայրում` ցույց կտան այս տարվա պեղումները:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ