Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ


Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքը պատրաստ է վաղուց, սակայն այն չի ներկայացրել մինչև այժմ՝ ցանկանալով հնարավորություն տալ մյուս կողմին: «Բայց, մինչեւ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը` մարտի երկուսը, չի բացառվում, որ վերաքննիչ բողոքը ներկայացնեմ, որովհետեւ տուժող կողմը մինչ այս պահը հակված է դրան»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վ. Պետրոսյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ