Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԲՀԿ-Ն ՉԵՂԱԾԻ ՀԱՇԻՎ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՉԵՂԱԾԻ ՀԱՇԻՎ

Ինչպես ժողովուրդը կասեր. "Այս շաբաթ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները դարձել էին Նոր տարվա լիմոնադ": Վերջիններիս լռության ուխտն ու Ազգային ժողովում հնարավորինս աննկատ մնալը թերեւս կավարտվի մարտի 5-ին` "Բարգավաճ Հայաստան" կուսակցության համագումարից հետ: Այնուամենայնիվ, երեկ մեզ հաջողվեց մի շարք ԲՀԿ-ական պատգամավորների աշխատանքային փակ սենյակները թակելուց հետո, ի վերջո, հայտնաբերել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի, այն էլ` դեռեւս ո՛չ մանդատը վայր դրած, ո՛չ էլ կուսակցությունից դուրս եկած: Բայց, արի ու տես, որ ոչ իշխանական "եռյակի" ակտիվ անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, բոլորովին էլ զրուցելու սիրտ չուներ: Եվ օգնականի միջոցով ընդամենը "Իրավունքին" պատասխանեց, որ հարցազրույցներ չի տալիս:
Ինչեւէ, հուսանք` պարոն Մարգարյանի տրամադրության խիստ անկումը պայմանավորված չէ նրանով, որ ինչպես քաղաքական կուլիսներում է շրջանառվում, շուտով ԲՀԿ խմբակցությունը կղեկավարի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, թեպետ մի քիչ պայթյունավտանգ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ