Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Ե՛Վ ԱՌԱՋԻՆ, Ե՛Վ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԵՐԺԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐԸ

Արխիվ 12-16

Ե՛Վ ԱՌԱՋԻՆ, Ե՛Վ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՄԵՐԺԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐԸ


Կրկին գալիս է մարտի 1-ն, ու կրկին աղմկում է ՀԱԿԿ-ն: Այս շաբաթ` ԱԺ քառօրյայի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալու բոլոր հնարավորություններն օգտագործեց` կրկին 2008 թվականի մարտի 1-ի ու իրենց ավանդական հանրահավաքի մասին խոսելով: Ի վերջո, թե տարիներ անց, ինչ է ուզում ՀԱԿԿ-ն, երբ իր անունն էլ պակաս կապված չէ մարտիմեկյան դժբախտ դեպքերի հետ, "Իրավունքը" փորձեց պարզել ժամանակին մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ: Սակայն, պարոն Նիկոյանը չցանկացավ կրկնել նույնը, ինչ ասել է այսքան տարի, քանի որ նոր բացահայտումներ այս ընթացքում տեղի չեն ունեցել: "Իրավունքի" այն հարցին, թե ըստ նրա, մարտի 1-ի հետ ավելի շատ առնչվում է առաջին, թե երկրորդ նախագահը, ասաց. "Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահներին մենք հրավիրեցին մասնակցել հանձնաժողովի քննարկմանը, երկուսն էլ չեկան ու մամուլ բազմիցս դրան անդրադարձել է: Եզրակացությունները թողնում եմ ձեզ ու չեմ ցանկանում նորից թերթել պատմության այդ էջը":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ