Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԷԻՆ ԱՎՏՈԵՐԹԻՆ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ"

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԷԻՆ ԱՎՏՈԵՐԹԻՆ`
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ"


Այսպես կոչված "Հայկական վերածնունդ" շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իրականում "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալի դուստր ձեռնարկությունը հանդիսացող այդ կառույցը փետրվարի 20-ին ավտոերթ էր անցկացրել Ստրասբուրգ քաղաքում` ի պաշտպանություն "Հիմնադիր խորհրդարանի": Իրենց այդ միջոցառումը նրանք ներկայացրել էին որպես հերոսություն` իբրեւ թե մեծ գործ են արել ազգի համար, եւ եթե հնարավորություն էլ ունենային, երեւի կներկայացնեին, թե ամբողջ ազգն իրենց հետ է: Իսկ հիմա, ըստ մեր հավաստի աղբյուրների, ներկայացնենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը:
Փետրվարի 20-ին Եվրախորհրդի շենքի մոտ հավաքվել է մոտ 20 մարդ` իրենց ավտոմեքենաներով, մի քանի րոպե կանգնել են, հետո մեքենաներով գնացել դեպի Եվրախորհրդում ՀՀ ներկայացուցչության գրասենյակի շենք, որտեղ էլ նամակ են կարդացել եւ վերջ:
Բայց հիմա ամենազավեշտալիի եւ ամենանողկալիի մասին. պարզվում է, որ նույն օրը Եվրախորհրդի շենքի մոտ եղել են նաեւ մարդկանց այլ խմբեր` թուրքեր, քրդեր եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ակցիաներ էին անցկացնում` իրենց հիմնախնդիրների հետ կապված (նշենք, որ այդ շենքի մոտ գրեթե ամեն օր ինչ-որ թեմայով բողոքի ակցիա է լինում): Եվ ահա, այդ խմբերի ներկայացուցիչներից շատերը` մասնավորապես թուրքերն ու քրդերը, տեսնելով "Հայկական վերածնունդի" սակավամարդ միջոցառումը եւ հետաքրքրվելով միջոցառման թեմայով, որոշել են միանալ մեր "հերոսներին" եւ մասնակցել, այսպես կոչված, ավտոերթին:
Այսինքն ստացվում է, որ "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալի դուստր ձեռնարկություններն իրենց միջոցառումներին մարդաքանակ են ապահովում` թուրքերի օգնությամբ: Իսկ ավտոերթին թուրքերի հոժարակամ միանալն էլ կրկին փաստում է այն մասին, որ արեւմտյան գրանտներով սնվող այս կառույցը թուրքերի հետ ունի ընդհանուր շահեր: Նրանց ապազգային գործունեությունը, այսինքն` ՀՀ պետականության հիմքերը քանդելը, ձեռնտու է Թուրքիային այն աստիճան, որ սովորական թուրքերը պատրաստ են նրանց աջակցել:
Ահա թե ովքեր են իրականում "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալը եւ նրան աջակցողները: Ճանաչեք նրանց:

"100-ԱՄՅԱԿԸ ԱՌԱՆՑ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ" ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ