Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ВОЖДЬ КРАСНОКОЖИХ

Արխիվ 12-16

ВОЖДЬ КРАСНОКОЖИХ

Այն սուրը, որ սպանեց դավաճան քաղաքական հորը...


ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐԸ

Բիզնեսով եկավ, բիզնես գնաց Գագո ձյաձյան:

% % %
ԱՆՏԵՐ ՄՆԱՑԻՆ

Ըստ Գալուստ Սահակյանի` հաշմանդամության համար է, որ Գագիկ Ծառուկյանը եռյակին պահում էր, որ սովից չմեռնեն:


% % %
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
(ՎՐԱՍՏԱՆՈՒՄ  ՍՊԱՍՎՈՂ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ քաղաքական վարակաբանների` փաստորեն ԲՀԿ-ի արտահերթից հետո Վրաստանում էլ վարակվեցին արտահերթով:


% % %
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ`
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ


Ինչպես հարձակվել ես էգ առյուծի վրա, այնպես էլ` պառլամենտից դուրս կպաշտպանվես:


ДОЛГ ПЛАТЕЖЁМ КРАСЕН

Ըստ ֆինանսական հաշտարարի` Սամվել Կարապետյանը ԲՀԿ-ին փչացնելու գնով` սաղ Հայաստանի ցեմենտը 2 տոկոսով կպցրեց տարավ:


% % %
ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ

"Լիցկա" հիմնադրամից հայտնում են, որ չնայած Սուրիկ Խաչատրյանի գնած 80 հազարանոց ջահը սվարովսկի քարերով է եւ ոսկեջրած, բայց լամպերը էկոնոմ կարգի են:


% % %
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Գյուղնախարարությունից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանը ներողություն է խնդրել կարտոֆիլից` նրան գենդերաստ ցուցարարների հետ համեմատելու համար:


% % %
ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ
ԼԵԶՈՒՆ Է ՄՆԱՑԵԼ

Լեզվի պետական տեսչությունից հայտնում են, որ չնայած ըստ Հերմինե Նաղդալյանի` ընդդիմությունը երրորդ ոտքից էլ է կաղում, բայց դրա փոխարեն` լեզուն  լավ է գործում:


% % %
ԳԵՏՆԱ-ԽՆՁՈՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակից հայտնում են, որ տուն տանելու աղջիկները բոլորով էլ համաձայն են գյուղնախարարի այն մտքին, որ կարտոշկեն աղջկա նման է, որ ուզողը գալիս ա, պիտի տաս, իսկ շուխուռ անողները տուն տանելու բան չեն":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ