Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Նախնական քննությունը պարզել է Նեմցովի վերջին երթուղի

Արխիվ 12-16
Նախնական քննությունը պարզել է Նեմցովի վերջին երթուղի

Մոսկվայի քննիչները պարզել են այս գիշեր քաղաքի կենտրոնում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի վերջին երթուղին: Մոսկվայի իրավապահ մարմիններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ սպանությունից առաջ Նեմցովն իր հետ գտնվող աղջկա հետ ընթրել է ԳՈՒՄ-ի ռեստորաններից մեկում, որից հետո դուրս են եկել զբոսնելու:

«Ամենայն հավանականությամբ, նրանց հետեւել են ԳՈՒՄ-ից: Հանցակիցներից մեկը մարդասպանին տեղեկացրել է, թե դեպի ու է ուղեւորվում նեմցովը»,- ասել է աղբյուրը:

«Քաղաքական գործիչը աղջկա հետ Կարմիր հրապարակով անցել են դեպի Վասիլեւսկիի զառիթափ, ապա բարձրացել են Մեծ Մոսկվորեցկիի կամուրջ եւ շարժվել Բոլոտնայա հրապարակի կողմը: 200 մետր քայլելուց հետո նրանց հետեւց եկել է արտասահմանյան մի մեքենա, որտեղից կրակել են նեմցովի վրա: Դրանից հետո մեքենան անմիջապես անհետացել է»,-հավելել է գործակալության զրուցակիցը: Նեմցովին ուղեկցող կինը չի տուժել:

Իրավապահ մարմիններում կարծում են, որ սպանությունը մանրամասն ծրագրվել է, որին նախապես են պատրաստվել:
Ներկայումս առգրավվել են փողոցների տեսախցիկների ձայնագրությունները, դրանք ուսումնասիրում են փորձագետները:

Միաժամանակ, ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան հայտնել է, որ քննությունն ուսումնասիրում է սպանության բոլոր վարկածները եւ չի բացառում, որ այն պատվիրված է եղել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր:

Քննչական կոմիտեն գործ է հարուցել «սպանություն» եւ «զենիք ապօրինի շրջանառություն» հոդվածների հատկանիշներով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ