Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՊԱՏՎԵՐԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

Արխիվ 12-16

ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՊԱՏՎԵՐԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

 

Բորիս Նեմցովի սպանությանը հետևեց քաղաքական և հասարակական գործիչների և նրա ընկերների արձագանքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել քաղաքական գործիչի բարեկամներին և մտերիմներին: Նա նաև նշել է, որ  այս դաժան սպանությունն ունի պատվերով սպանության բոլոր նախանշանները և կրում է սադրիչ բնույթ: Նախագահը հետաքննությունը վերցրել է  անձնական հսկողության ներքո:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդև կոչ է արել իրավապահ մարմիններին, որպեսզի ամեն ջանք գործադրեն և  գտնեն  դաժան սպանության մեջ ներգրավված մարդկանց:

Սպիտակ տունը նույնպես  հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ ԱՄՆ-ի վարչակազմը տեղյակ է քաղաքական գործիչի սպանությունից: Հանրապետական սենատոր Ջան Մաքքեյնը խորին ցավակցություն է հայտնել, ինչպես նաև հրապարակել է Նեմցովի և նրա լուսանկարը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ