Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ԻՀԱՐԿԵ Ո'Չ». ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԻՀԱՐԿԵ Ո'Չ». ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԱՐՏՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Լրատվամիջոցներից մեկը անդրադարձ էր  կատարել, որ հնարավոր է մոտ օրերս ԲՀԿ շարքերը լքի նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ինչպես նաեւ նշել են, որ .«Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջեւ»: Iravunk.com-ը փորձեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել արդյոք նա` եթե առաջադրի իր թեկնածությունը նախկին ԲՀԿ-կան պատգամավորին լուրջ թեկնածու կհամարի, Ղուկասյանը այսպես պատասխանեց. «Իհարկե ոչ, բայց հլը սպասենք ընտրության ժամանակը գա, տեսեք ես կառաջադրվեմ, թե ոչ, հետո նոր էդ հարցերը կտաք: Էդ բոլոր հարցերի պատասխանը միայն ժամանակը կտա»:

- Բայց այս պահի դրությամբ, եթե Ձեզ առաջարկեին քաղաքապետի թեկնածություն դնել, կառաջադրվեի՞ք:

- Կապրենք` կտեսնենք, բայց ասեմ, որ չի բացառվում,  ավելին` շատ հնարավոր է:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ