Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՍԱՄՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ


 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա»-ի  66-րդ միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ  60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել առավելության հասնելով Չեխիան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Ագատելյանի նկատմամբ: Այսօր կայանալիք եզրափակիչ մենամարտում Սամվել Բարսեղյանի մրցակիցը կլինի Էլվին Իսաևը: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը համառ պայքարում զիջեց ուզբեկ Աբդուլա Կուչկարովին և Հայաստան կվերադառնա բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ մեր մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը , 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը ,69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը չեն կարողացել հաղթահարել ¼ եզրափակչի արգելքը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ