Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ԼՈՐԿԻԱՆԱ» ԵՎ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

«ԼՈՐԿԻԱՆԱ» ԵՎ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ»

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ


Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա  «ԼՈՐԿԻԱՆԱ» եւ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» բալետային ներկայացումների այս տարվա թատերաշրջանի պրեմիերան:

«ԼՈՐԿԻԱՆԱ» մեկ գործողությամբ ներկայացումը բեմադրել է ՀՀ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ ՄԱՐԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ կլինի դիրիժոր ԱԹԱՆԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Նույն օրը՝ երկրորդ բաժնում, հանդիսատեսին կներկայացվի Բիզե-Շչեդրինի «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» բալետային ներկայացումը, որն առաջին անգամ բեմադրվել է 1998 թվականին` բալետմեյստեր, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ռեժիսուրայով: Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ կլինի դիրիժոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

 

 

Ի դեպ, ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի նաեւ մարտի 9-ին եւ 21-ին:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ