Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ԲՈՐՈՒՍԻԱ»- «ՇԱԼԿԵ»՝3:0. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Արխիվ 12-16

«ԲՈՐՈՒՍԻԱ»- «ՇԱԼԿԵ»՝3:0. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ


 

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Շալկեի» նկատմամբ: Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում վերջապես ընթացիկ մրցաշրջանում բացեց գոլերի հաշիվը: Հայ ֆուտբոլիստը տեւական ժամանակ է ինչ քննադատների ուշադրության կենտրոնում էր, սակայն այդ հանգամանքը Մխիթարյանին չխանգարեց լավ հանդիպում անցկացնել դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Այսպիսով, առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը չբացվեց, բայց ընդմիջումից հետո «Շալկեն» չկարողացավ անառիկ պահել դարպասը: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները մի շարք գոլային պահեր կորցրին, իրադրությունը շտկվեց 78-րդ րոպեին, երբ Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակն անդրադարձի օգնությամբ հայտնվեց Օբամեյանգի մոտ, իսկ Գաբոնի հավաքականի հարձակվողը բացեց հաշիվը: Իսկ մեկ րոպե անց Մխիթարյանն արդեն տոնում էր իր խփած գոլը: Հաջողությունը վերջնականապես հաստատեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, հաշիվը դարձնելով 3:0: Յուգեն Կլոպի թիմն այս հաղթանակից հետո 28 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ