Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

«ՖԻՐԴՈՒՍԻ» ՏՈՆԱՎԱՃԱՌՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ «ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է»

Արխիվ 12-16

«ՖԻՐԴՈՒՍԻ» ՏՈՆԱՎԱՃԱՌՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ

«ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է»

 

 

2007 թ-ին Հանրապետության, Արամի, Երեւանի 33-րդ թաղամաս (Ֆիրդուսի), Տիգրան Մեծ փողոցների ներքին հատվածը հանրային գերակա շահ ճանաչվեց․ տասնյակ ընտանիքներ ստիպված լքեցին տները, պայմանագիր կնքեցին տարածքը ձեռք բերած «City Center Development» ընկերության հետ՝ պայմանով, որ 3,5-4 տարի հետո նույն վայրում կստանան կորցրած տներին համարժեք բնակարաններ: Պայմանագրի ժամկետը վաղուց է լրացել, իսկ բնակարաններն այդպես էլ չեն կառուցվել:

«Իրավունքի» տեղեկություններով` նախատեսվում է 2016 թ-ին Ֆիրդուսի տարածքում մնացած  մի քանի տները եւս քանդել եւ նոր բնակարաններ կառուցել: Բնակիչները, սակայն, մտավախություն ունեն, որ իրենք էլ կհայտնվեն իրենց նախկին դրկիցների, այսինքն հարեւան թաղամասի բնակիչների կարգավիճակում, որոնք արդեն ութ տարի է, ըստ էության, անօթեւանի կարգավիճակում են: Ֆիրդուսի առեւտրականների մի մասը, որքան էլ զարմանալի է, այդքան էլ մտահոգված չեն, որ տարածքը պետք է ազատեն, քանի որ իրենց առեւտրականների շրջանակներում տարածված խոսակցությունների, այդ տարածքում առաջվա նման  աշխույժ առեւտուր  չի լինում:  Ավելին` առեւտրականներն աստիճանաբար լքում են իրենց տաղավարները եւ փնտրում առեւտրի համար հարմար նոր տարածքներ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ