Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԲՀԿ-Ի ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՎԻ ԴԵՊԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԲՀԿ-Ի ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ

ԿՈՒՂՂՎԻ ԴԵՊԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Իրավունքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ԲՀԿ-ի ընտրազանգվածը որ կողմ կգնա, եւ արդյոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա ԲՀԿ-ի հետ հույս կապող եւ իշխանափոխության ակնկալիք  ունեցող ընտրազանգվածին իր կողմը քաշել, թե, այնուամենայնիվ,  հիասթափվածները կկողմնորոշվեն դեպի ՀԱԿ-ը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով`«Ժառանգությանը» կհաջողվի ԲՀԿ-ի ընտրազանգվածից մի փոքր պոկել եւ տանել իր կողմը, բայց ՀԱԿ-ին, հավանաբար, չի հաջողվի ամբողջությամբ իր կողմը տանել ԲՀԿ-ից հիասթափվածներին, քանի որ ԲՀԿ-ն իր ընտրազանգվածը որոշ չափով կկարողանա պահպանել: «Չի բացառվում, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի մասը գա դեպի իշխանություն»,- ասաց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում պարբերաբար հանրահավաքներ անելուն, ՀՀԿ պատգամավորը դա համարում է քաղաքական տեխնոլոգիայի դրսեւորում ուրիշ ոչինչ:


Մկրտիչ Մինասյանի հետ ամբողջական հարցազրույցը` «Իրավունքի» վաղվա համարում:

 

Մկրտիչ Մինասյանի հետ ամբողջական հարցազրույցը` «Իրավունքի» վաղվա համարում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ