Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԾԱՅՐԱՀԵՂ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԱՅԴ ԵՐԿՈՒՍԸ ԻՐԱՐԻՑ ՉԵՄ ՏԱ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԾԱՅՐԱՀԵՂ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԱՅԴ ԵՐԿՈՒՍԸ ԻՐԱՐԻՑ ՉԵՄ ՏԱՐԲԵՐՈՒՄ»

 

Պարզվում է` ԲՀԿ-ի այսօրվա նիստին ԲՀԿ մի քանի պատգամավորներ տարբեր պատճառներով չեն մասնակցել:  Նրանցից մեկն էլ գործարար պատգամավոր Վահան Կարապետյանն է (Չերիի Վահան), ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իրեն ուշ են տեղեկացրել նիստի մասին եւ չի հասցրել մասնակցել: Պատգամավորին «Իրավունքը» մի քանի հարց ուղեց ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսի, մասին :

- Պրն Կարապետյան,  Ձեզ հայտնի է` ո՞վ է լինելու  ԲՀԿ-ի առաջնորդը:

- Դե կառաջարկեն, կտեսնենք:

- Հավանական թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է...

- Նախնական Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն էլ կա, չգիտեմ:

- Կցանկանա՞ք տիկին Զոհրաբյանին տեսնել ԲՀԿ առաջնորդի դերում:

- Դե կառաջադրեն, կտեսնենք էլի: Քաղխորհուրդը կորոշի:

- Ձեր  կարծիքը կցանկանայինք լսել:

- Կցանկանայի:

- ԲՀԿ-ի հետագա  քաղաքական կուրսն ինչպե՞ս եք պատկերացնում,  ո՞ր դաշտում կգործի:

- Դե ամսի հինգին կերեւա, էլի: Իմ  կարծիքով` ընդդիմադիր դաշտում կգործենք:

- Ծայրահե՞ղ, թե՞ կառուցողական ընդդիմադիր դաշտում:

- Ես այդ երկուսն իրարից չեմ տարբերում (նկատի ունի, որ  երկու հասկացություններն էլ նույնն են-խմբ.): Մենք մտահոգ ենք մեր երկրի ու ժողովրդի համար:

- Իշխանության հետ  ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞:

- Իմ կարծիքով, իհարկե, ոչ:

- Հավանակա՞ն համարում եք, որ ԲՀԿ-ից դուրս եկածները նորից ետ վերադառնան, եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա ԲՀԿ  ղեկավար:

- Կարծում եմ`ոմանք ետ կվերադառնան:

- Օրինակ, ովքե՞ր: Անուններ կտա՞ք:

- Չէ, ես ոչ մեկի հետ չեմ զրուցել: Բայց կարծում եմ` ետ վերադարձողներ կլինեն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ