Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԼՔԵ՞Լ ՀԱՐԱԶԱՏ ԲՀԿ-Ն

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

ՈՐՈՇԵԼ Է ԼՔԵ՞Լ ՀԱՐԱԶԱՏ ԲՀԿ-Ն

 

Որքան էլ անսպասելի, բայց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին շշնջում են ԱԺ-ի կուլիսներում: Չնայած նրան, որ վերոնշյալ պատգամավորն այսօր գտնվում էր նիստերի դահլիճում, սակայն, նկատեցինք, որ նա այլեւս ԱԺ-ում չէ եւ անգամ չի պատասխանում հեռախոսազանգերին: Ի դեպ այսօր առավոտյան մինչ նիստի սկսվելը Ռ. Գասպարյանը հայտնել էր, որ օրվա ընթացքում կկատարի իր որոշումը: Ամենայն հավանականությամբ՝ նա դե ֆակտո կմնա խմբակցության կազմում, բայց գործունեություն կծավալի որեպս անկախ պատգամավոր:

Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանը համարվում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից, կամ ինչպես ժողովուրդն է ասում <քիփերից>: Անցյալ տարի դեռ հանրահավաքներից մեկի ժամանակ պարոն Գասպարյանը ի լուր ամենքի հայտարարել էր, որ եթե պետք լինի ուժով իշխանափոխություն կանենք. <Մենք թուրքերի հախից եկել ենք, սրանք ով են, որ սրանց հախից չգանք>: Իսկ այս տարի ազատամարտիկ-պատգամավորն այնքան էր ոգեւորվել ԲՀԿ առաջնորդի փետրվարի 5-ի ելույթից, որ հայտարարել էր, թե հեղափոխությունը քթներիս տակ է եւ, որ այն կիրականացնեն մինչեւ գարուն: Իսկ թե ինչ մնաց հեղափոխականներից, թողնում ենք ընթերցողի հայացողությանը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ