Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՑԻՆԻԿ ԱՌԱՋԱՐԿԸ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՑԻՆԻԿ ԱՌԱՋԱՐԿԸ

Ապրիլի 24-ին նախատեսված թուրքական ցնորամիտ նախաձեռնությունը` նշել Դարդանելի ճակատամարտի տարելիցը, ըստ էության, տապալվեց: Ինչի մասին գրում են հենց թուրքական լրատվամիջոցները, ոմանք նույնիսկ շտապեցին գրել, թե թուրքական իշխանությունները չեղյալ են հայտարարել այն: Իրականում, Թուրքիային չհաջողվեց իր հերթական ստով կերակրել առաջադեմ հասարակությանը, այդ թվում այն 102 երկրների ղեկավարներին, որոնց հրավերներ էր ուղարկել: Հենց այս մասին էլ "Իրավունքը" զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.
- Դա այնքան ցինիկ առաջարկություն էր, որ անգամ այն երկրները, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, չցանկացան գնալ այդ հնարովի միջոցառմանը: Որքան տեղյակ եմ` երկրների ղեկավարները հրաժարվել են եւ, կարծես թե, մի 4 երկիր է, որ համաձայնություն է տվել մասնակցելու, այն էլ ոչ առաջին դեմքերի կարգավիճակով, այլ երրորդ-չորրորդական մարդիկ պետք է գնան: Դա ուղղված էր Եղեռնի 100-րդ տարելիցի դեմ եւ, ի վերջո, առաջավոր մարդկությունն ամաչեց, ըստ երեւույթին, այդ զուգահեռի ժամանակ նախապատվությունը տալ նման հիմար նախաձեռնությանը, որը Էրդողանը փորձեց կյանքի կոչել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ