Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

"ԻՀԱՐԿԵ Ո՛Չ". ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

"ԻՀԱՐԿԵ Ո՛Չ". ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ՄԱՐՏՈՒՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լրատվամիջոցներից մեկը անդրադարձ էր  կատարել, որ հնարավոր է` մոտ օրերս ԲՀԿ շարքերը լքի նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ նշել են, որ. "Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի` 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ` իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` ապահովելով թեժ ընտրապայքար` երկու քրեական կլանների ղեկավարների միջեւ": "Իրավունքը" փորձեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել` արդյոք նա, եթե առաջադրի իր թեկնածությունը, նախկին ԲՀԿ-կան պատգամավորին լուրջ թեկնածու կհամարի, Ղուկասյանը այսպես պատասխանեց. "Իհարկե ոչ, բայց հլը սպասենք ընտրության ժամանակը գա, տեսեք ես կառաջադրվեմ, թե` ոչ, հետո նոր էդ հարցերը կտաք: Էդ բոլոր հարցերի պատասխանը միայն ժամանակը կտա":
- Բայց այս պահի դրությամբ, եթե Ձեզ առաջարկեին քաղաքապետի թեկնածություն դնել, կառաջադրվեի՞ք:
- Կապրենք` կտեսնենք, բայց ասեմ, որ չի բացառվում,  ավելին` շատ հնարավոր է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ