Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Մեր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք մարզերի գազալցակայանների հետ համեմատած` մայրաքաղաքում գերբարձր գների խնդրին: Եթե մի շարք մարզերում ավտոմեքենաները լիցքավորում են 1 խմ գազի հաշվով 130-140 դրամով, ապա մայրաքաղաքում գները 200-210 դրամի կարգի են: Այն, որ դա ոչ միայն արդար չէ, այլ բացահայտ ակնարկ է մայրաքաղաքի գազալցակայաններում միասնական գների, այսինքնª հակամրցակցային համաձայնության նմանվող իրավիճակի մասին, գոնե մեզ համար ակնհայտ է: Բայց իհարկեª ավելի տեղին կլիներ, որ այդ կարծիքն ունենար նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ¥ՏՄՊՊՀ¤, հենց որի իրավասությունն է հակամրցակցային համաձայնությունների պարագայում միջոցներ ձեռնարկելը: Ուրեմն ի՞նչ է մտածում հանձնաժողովըª մեր հրապարակումներում ֆիքսված այդ փաստի մասին. ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանելով մեր այդ հարցինª նշեց.
- "Իրավունք" թերթում տպագրված երեք` "Մայրաքաղաքի գազալցակայաններում գերբարձր գների պատճառը հակամրցակցային համաձայնություն է", "Երեւանի գազալցակայաններում մարզայինների հետ համեմատ` գազը մինչեւ հիսուն տոկոսով թանկ է" եւ "Գազալցակայանների մեծ թալանը" հոդվածների հետ կապված` հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել (քանի որ մամուլի հրապարակումները եւս հիմք են հանդիսանում, որպեսզի հանձնաժողովը ուսումնասիրություններ իրականացնի): Այս դեպքում եւս վերոնշյալ հոդվածների հետ կապված` հանձնաժողովն արդեն իսկ գրություններ է ուղարկել համապատասխան գազալցակայանները շահագործող ընկերություններին` տեղեկատվություն պահանջելով: Համապատասխան տեղեկատվություն, որը ստանալուց հետո կիրականացվի ուսումնասիրություն եւ կպարզենք, թե մամուլում տեղ գտած փաստերում կա՞ արդյոք հակամրցակցային համաձայնություն կամ ընդհանրապես գոյություն ունի՞ արդյոք մրցակցային օրենսդրության խախտում, թե` ոչ:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ