Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ


Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կլինի Հայաստանում՝ ևս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ երաժշտասերներին: Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքերով,  Եվգենի Կիսինը  մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է. «Երբ առաջին անգամ նա եկավ Հայաստան,  մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով»:

Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են  ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ 6 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ 10 տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի դաշնամուրի կոնցերտը, իսկ 1 տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ