Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՀԱԿ-Ը`ԴԵՄ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԿՈՂՄ. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ը`ԴԵՄ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԿՈՂՄ. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր դրվեց քվեարկության: Մինչ քվեարկության անցնելը, վարման կարգի վերաբերյալ շուրջ 20 րոպե տարբեր խմբակցությունների անդամներ ելույթներ ունեցան, որը վերածվեց օրենքի հերթական քննարկման: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրենքում կատարված փոփոխություններին: Սա, հավանաբար, դուր չեկավ խմբակցության քարտուղար, իսկ վաղվանից, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով բացատրական տոնայնությամբ ներկաներին հայտարարեց` ԲՀԿ-ն կողմ է քվեարկում, քանի որ երեկ հանդիպում է ունեցել ՓՄՁ-ի ներկայացուցիչների հետ եւ նրանք տվել են դրական պատասխան,  այն է` հորդորել  ԲՀԿ-ին կողմ քվեարկել փոփոխված տարբերակին:

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ առաջարկվում է ՓՄՁ-ների` 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 113.4 մլն։ Ըստ նախագծի` փաստաթղթավորման բացակայության դեպքում՝ նախկին 3,5 տոկոսի փոխարեն, որ դարձվել էր 1% և առաջացրել տնտեսվարողների դժգոհությունը, այժմ ՓՄՁ-ներն ստիպված են լինելու վճարել 5% շահութահարկ։ Իսկ այն ՓՄՁ-ները, ովքեր կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, կվճարեն 1 % շահութահարկ։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ դեմ են քվեարկելու, չնայած որ, ըստ իր խոսքի, առաջին անգամ դրական տեղաշարժ են նկատում, բայց միեւնույն է, ԴԵՄ են: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հակառակ կարծիքի է: Ըստ նրա` հինգ տոկոսով աշխատելը ՓՄՁ-ի ներկայացուցիչների համար ավելի լավ է, թեեւ լավ կլիներ, որ հինգ տոկոսի շեմը լիներ վեց:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու, քանզի  տեղյակ չեն` էկոնոմիկայի նախարարն ընդունելու է իրենց առաջարկները, թե`ոչ: Սրան հակառակ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն, որովհետեւ օրենքում կան խրթին ձեւակերպումներ, բացի այդ` հարկային մարմինների ստուգումները մահակի նման կախված են ՓՄՁ-ի գլխին: Նա եւս հայտարարեց, որ հանդիպել են ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ, որոնք հորդորել են ձեռնպահ քվեարկել: Հետաքրքիր է`այդ ինչպես  եղավ, որ խորհրդարանի կարկառուն տիկնայք հանդիպում են ՓՄՁ-ների այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր կարծիքներ են հայտնում, չէ՞ որ արդյունքը պետք է նույնը լինի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դեմ խոսողները քաղաքական շահարկումներով են զբաղված, քանի որ  սկզբում հայտարարում էին որ ՓՄՁ-ի ներկայացուցիչները դեմ էին, հիմա էլ`կողմ են, բայց իրենք, միեւնույն է, դեմ են քվեարկելու:

Ինչեւէ, 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքի փոփոխված տարբերակն ընդունվեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ