Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ՞ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ –ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՑՄԱՀ ԹՈՇԱԿ ՍՏԱՆԱ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ՞ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-

ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՑՄԱՀ ԹՈՇԱԿ ՍՏԱՆԱ

 

Այսօր  ԱԺ-ում քվեարկության դրվեց ՀՀ կառավարության «նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ձայների մեծամասնությամբ` 2 դեմ, 98 կողմ, 10 ձեռնպահ օրենքն ընդունվեց:

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությունից այս պահին շահում են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը: Սակայն արի ու տես, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել քվեարկությանը` սրանով արտահայտելով իր հստակ վերաբերմունքը: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին քար է գցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա նաեւ իր  նախկին «կուռք» համարվող ՀՀ 1-ին նախագահի բոստանը:

Փոփոխությանը կողմ է քվեարկել  նաեւ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ի տարբերություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ու  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ով երեկ ամեն գնով կոչ էր անում բոմժի կարգավիճակում թողնել նախկին նախագահներին, քանի որ նրանք  ցմահ թոշակի կարիք չունեն:

ԲՀԿ-ը, բացառությամբ Էլինար Վարդանյանի, ով ձեռնպահ է քվեարկել, եւս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը եւ զարմանալի կլիներ, որ կողմ չքվեարկեր, քանի որ  խոսքն իրենց «կնքահոր»՝ նախկին նախագահի մասին է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ