Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻՋԱԴԵՊԸ` ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ, ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻՋԱԴԵՊԸ` ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ,

 

ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ


Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում երեկ հերթական արյունոտ սպանությունն է տեղի ունեցել: Հատկանշական է, որ սպանությունը տեղի է ունեցել գյուղապետարանի դիաց, մոտավորապես նույն տեղում, որտեղ  2013-ի ապրիլի 2-ի առավոտյան անհայտ անձը կրակ էր բացել Պռոշյանի` այն ժամանակվա գյուղապետ Հրաչ Մուրադյանի վրա եւ, նրան մահացու հրազենային վիրավորում պատճառելով, դիմել փախուստի: Թե դեպքի վայրը եւ հանցագործի ձեռագիրը նույնն է,  այս անգամ անհայտ անձը հրազենից վիրավորել է 33-ամյա Արման Թադեւոսյանին, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ: Հրազենից վիրավորում ստացած պռոշյանցի բնակիչ Արմանը, ինչպես iravunk.com-ի հետ զրույցում ասացին պռոշյանցիները.«Գնում էր ՌԴ սեզոնային աշխատանքների, գյուղում ոչնչով չէր զբաղվում: Ամուսնացած է, ուներ մեկ տղա: Մեզ չի թվում, որ Արմանը կարող էր թշնամիներ ունենալ, նրանց տունը գյուղապետարանից հարյուր հիսուն մետր էն կողմ էր, հնարավոր է գնդակը իրեն չէր էլ ուղղված»:

 

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ