Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

ԲՀԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱԿ-Ը ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱԿ-Ը ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը, ով դեմ  է քվեարկել «նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքին, այսօր նորից անդրադարձավ այդ խնդրին` ասելով, որ նախկին նախագահներն արժանի չեն ու չպետք է առանձնահատուկ ձեւով  վարձատրվեն:

«Իրավունքը»  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպես են ընդունում, Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները այն նախագահների մասին, որոնցից 1-ի`Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ դեռ 10 օր առաջ սերտ համագործակցում էին, իսկ մյուս նախագահը`Ռոբերտ Քոչարյանը, իրենց «կնքահայրն» է: «Ես այդ օրինագծին կողմ եմ քվեարկել` դրանով արտահայտելով իմ դիրքորոշումը: Ինչու ես պետք է մեկնաբանեմ  Փոստանջյանի ելույթը»,- նեղսրտեց պատգամավորը, ապա արագ-աչագ հեռանալով` ասաց, որ ինքը համամիտ չէ Փոստանջյանի հնչեցրած մտքերին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից եւս փորձեցինք մեկնաբանություն ստանալ Փոստանջյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին: Մեր այդ հարցը ուշադիր լսելուց հետո պատգամավորը մեղմիկ ժպտաց, ապա փաղաքշական շոյելով տողերիս հեղինակի գլուխը` անարձագանք հեռացավ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ