Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱՅԼԵՎՍ ՉՍԻՐԵ՞Լ ԻՐԱՐ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱՅԼԵՎՍ ՉՍԻՐԵ՞Լ ԻՐԱՐ

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության մասին, ասաց, որ ԲՀԿ-ի համագումարից պարզ կդառնա` փոխում է  կուսակցությունն իր օրակարգը, թե ոչ: «Օրակարգը եթե փոխվի, կհամագործակցենք այն հարցերի շուրջ, որոնց դեպքում մեր դիրքորոշումները նույնն են»,- ասաց Զուրաբյանը:

Իսկ արդյոք ԲՀԿ-ը կցանկանա ՀԱԿ-ի հետ համագործակցել հատկապես  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտքը» վերնագրով հայտարարությունից հետո, որին բացասական գնահատական էր տվել  ԲՀԿ երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը` ասելով, որ ՀԱԿ-ին գործընկեր չի համարում:

«Իրավունքը» պրն Զուրաբյանից պարզեց` ինչպես  կմեկնաբանի Բաբայանի  այս հայտարարությունը: «Չեմ մեկնաբանում ԲՀԿ-ի մեկ պատգամավորի ասածը, որն իր անձնական կարծիքն է»:

Մեր մյուս հարցին` ՀԱԿ-ը մտավախություն չունի՞, որ  ԲՀԿ-ը, այնուհանդերձ, կհրաժարվի  իշխանափոխության մտքից, եթե հաշվի առնենք, որ մի քանի ԲՀԿ-ական գործիչներ հայտարարել են, որ, հավանաբար, կհրաժարվեն իշխանափոխության  գաղափարից, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես պրոֆեսիոնալ չեմ համարում առանձին անհատների կարծիքի մեկնաբանությունը»:

Ի դեպ, Զուրաբյանը անհեթեթություն է համարում  նաեւ «Հանրապետություն» ղեկավար Արամ Սարգսյանի այն  հայտարարությունը, թե  ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դաշինքը մշակվել է Մոսկվայում:

Դե ինչ, ԲՀԿ-ի «թեւերը կտրվելուց» հետո, արդեն ոչինչ ընդունելի եւ ցանկալի չէ ՀԱԿ-ի համար, քանի որ վերջիններս մեծ ախորժակ ունեին: Դե իսկ ԲՀԿ-ն այս փուլում հավանաբար հասկացավ, թե ում հետ գործ ուներ ու կամաց-կամաց եռանդուն հարաբերությունները վերածվեցին սառնարանային սառույցի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ