Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ «ՆԵՐԿԱ ԷԻՆ» ՍԱՐՈՅԱՆԸ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ՆԵՐՈՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ԴԱՏԻՆ «ՆԵՐԿԱ ԷԻՆ» ՍԱՐՈՅԱՆԸ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ՆԵՐՈՆԸ, ՑԵԶՐԸ...


Այսօր համասեռամոլների լոբիստների Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ափինյանի նախագահությամբ կայացած նախնական դատական նիստը վերածվեց իսկական գիր-գրականության եւ պատմության դասախոսության: Հիշեցնենք, որ համասեռամոլիների լոբիստներին վիրավորել է «Իրավունք» թերթում «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպաները պետական աջակցություն են ստանում» հոդվածում տեղ գտած «համասեռամոլներ պաշտպաններ» արտահայտությունից, այն դեպքում երբ դատավորի ճշտող հարցին`«Ձեր վստահորդները համասեռամոլների լոբինգով չե՞ն զբաղվում», հայցվորի փաստաբան Մարո Խաչատուրյանը ասաց. «Այո, նրանք պաշտպանում են նույնասեռականների իրավունքները, բայց նրանք համասեռամոլ չեն, չի կարելի նրանց այդպես անվանել»:

Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ըստ իրենց երկրորդ վիրավորական արտահայտությունը, դա` «անկախության տոնը` պացեֆիստակա, տոլեռաստական ակցիայով պղծած կազմակերպություն» նախադասությունը: Այստեղ սկսվեց բուռն քննարկում, թե որն է պացեֆիստական եւ տոլեռաստական բառերի իմաստը, որի, իմաստը, ինչպես նշեց հայցվորի ներկայացուցիչը. «Ես փնտրեցի ինտերնետում, բայց այդպես էլ չհասկացա»: Դատավորը, պատասխանող կողմի ներկայացուցչի հետ միասին, հայցվորի ներկայացուցչին բացատրելու համար սկսեց օրինակներ բերել, թե ովքեր են հայտնի պացեֆիստական (խաղաղասրե) մտքեր արտայտող անձիք, մասնավորապես` Վիլյամ Սարոյանը, Նալբանդյանը, Պերճ Պռոշյանը եւ այլոք: Բայց դատավորը չբավարավեց միայն հայ հայտնի պացեֆիստներով, այդ իսկ պատճառով պատասխանող կողմի ներկայացուցչին` «Լեւ Գրուպ» ընկերության հիմնադիր ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարայանին հարց ուղղեց, թե, օրինակ ո՞վ էր Հին Հռոմում պացեֆիստ, որին ի պատասխան Լ. բաղդասարյանը ներկայացրեց, որ իր պատկերացմամբ այն Ներոնն է կամ Տիբերի Ցեզրը:

Չմոռանանք, նշենք, որ պարզվում է հայցվորների փաստաբանը «շատ լավ» դասեր կարող է տալ նաեւ լրագրողներին, քանի որ վերջինս փորձում էր մեզ բացատրել, որ լրագրողը` հաշվի առնելով իր կարգավիճակը իրավունք չունի համասեռամոլ բառը օգտագործել հոդվածներում: Իսկ, թե ինչ բառ պետք է օգտագործենք համասեռմոլներին անդրադառնալիս, վերջինս հարցին հարցով պատասխանեց.«Դուք չգիտե՞ք ինչ պետք է օգտագործեք»:

Ինչեւէ, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին 14:30-ին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ