Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊՐՈՄԻՍ Է ԳՏՆՎԵԼ

Արխիվ 12-16

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊՐՈՄԻՍ Է ԳՏՆՎԵԼ

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը այս օրերին կհրաժարվի իր քաղաքական գործառույթներից եւ մարտի 5-ին վայր կդնի ԲՀԿ նախագահի լիազորությունները: Սակայն այս օրերին քննարկվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի հսկայական բիզնեսի կրճատման բանաձեւը, դրան էր նվիրված նաեւ երեկվա իր հանդիպումը` գործարարներ Սամվել Ալեքսանյանի եւ Սամվել Կարապետյանի հետ, որից հետո նրանք ներկայացել են ՀՀ նախագահին: Ըստ լուրերի` Գագիկ Ծառուկյանն իր փայաբաժինը "Արարատ" ցեմենտի գործարանում փոխանցելու է Սամվել Ալեքսանյանին, իսկ մինչեւ մարտի կեսերը կոնյակի "Նոյ" գործարանը` հայտնի "կանյաչնին", որտեղ գտնվում է նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, գնելու է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Պետք է ասել, որ այդ երկու գործարանները, ինչպես նաեւ Ծառուկյանի մի շարք այլ գործարաններ ժամանակին եղել են համաժողովրդական սեփականություն, հետո ունեցել են այլ սեփականատերեր, իսկ քաղաքական գործընթացներից հետո` հայտնվել  Ծառուկյանի ձեռքում: Օրինակ` "Արարատ" ցեմենտի գործարանը մինչ նրան անցնելը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի սեփականությունն էր, իսկ Կոտայքի գարեջրի գործարանը ՀՀՇ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանինն էր: Այնպես որ, չի կարելի ասել, թե Ծառուկյանը զրկվում է իր ձեռքերով ու քրտինքով ստեղծածից: Բայց, այնուամենայնիվ, Ծառուկյանին թողնում են Աբովյանի շրջանում ունեցած բիզնեսները: Ահա այսպիսի կոմպրոմիս է գտնվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ