Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՇԱՎ

Արխիվ 12-16

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՇԱՎ

21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանը ձերբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանների կողմից` 2 օր փախուստի մեջ գտնվելուց հետո: Հայազգի այդ երիտասարդը որոնվում էր 3 անձի վրաերթի ենթարկելու համար: Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 29-ին անցկացված ավտոարշավի ժամանակ. պատանու "Ֆորդ մուստանգ" մակնիշի մեքենան կորցրել էր վերահսկողությունը, դուրս եկել մայթ եւ ներխուժել մարդկանց խմբի մեջ, որից հետո հարվածել պատնեշին: Վթարի հետեւանքով  զոհվել էին երկու երիտասարդ, իսկ երրորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ News.am-ի աղբյուրների, Հենրի Գեւորգյանը հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին է:


ԽԵԼԱԳԱՐԻ ԶՈՀԸ

Մարտի 2-ին Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկի վրա գտնվող խանութի մոտ սպանվել էր 22-ամյա Մաքսիմ Միրզոյանցը: Երիտասարդ վաճառողի նկատմամբ հարձակում էր գործել հոգեկան խանգարումներ ունեցող նրա ծանոթը: Մաքսիմը բազմիցս բողոքել էր, որ հոգեկան շեղումներով տառապող իր հասակակից ծանոթը  սպառնում է սպանել իրեն: 2-3 ամիս առաջ խելագարը խանութի աշխատակիցների աչքի առաջ հանել էր դանակն ու սպառնացել Միրզոյանցին: Երկուշաբթի կեսօրին` հոգեբուժարանից նոր դուրս գրված հանցագործը մտել էր խանութ եւ սկսել սպառնալ նրան: Մաքսիմը դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների մեջ ծեծկռտուք էր սկսվել: Մաքսիմը ցանկացել էր օգտվել բալոնից, սակայն չէր  հասցրել. խելագարը դանակով հարվածել է նրա վզին: Միրզոյանցը, ցանկանալով փրկվել, վազել է դեպի մոտակա գեղեցկության սրահ եւ վայր ընկել հատակին: Գեղեցկության սրահում դեղամիջոցներ եւ վիրակապ չեն եղել, եւ երկար ժամանակ է պահանջվել: Միրզոյանցը մահացել էր` նախքան բժիշկների ժամանելը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ