Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

ԻՆՉՈՒ ՀԵՌԱՑԱՎ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՀԵՌԱՑԱՎ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՑ


Այսօր արդեն պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի շարքերը լքում է նաեւ ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Եթե մինչ այս ԲՀԿ-ն լքում էին գործարար պատգամավորները, ապա Օսկանյանի հեռանալը շատ ավելի պատահական չէր:

Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր երկրի նախագահներին ցմահ թոշակ եւ գրասենյակ տրամադրելու հարցը, դրանից ամենաշատը չգիտես ինչու «վառված» էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նախկին երկու նախագահներին համարեց ապազգային` մոռանալով իր անցյալը եւ ինչու չէ` ներկան: Այս տիկնոջ համար ամենացավալին այն է, որ երկու պաշտոնաթող նախագահները բռնել են Ռուսաստանի ուղին`ՀՀ 1-ին նախագահը` քաղաքական,  2-րդ նախագահը` տնտեսական առումով: Իսկ թե՛ Փոստանջյանի, թե՛ Օսկանյանի թիվ մեկ խնդիրը մեր երկրում պարզ ճակատով նայելն է Միացյալ նահանգների երեսին, որտեղից էլ յուղոտ ու կլորիկ գումարներ էին ստանում եւ էլի պետք է ստանան` Նուլանդի Հայաստան այցից հետո: Իսկ հիմա, քանի որ նույն ԲՀԿ-ն ուղիղ կերպով չի արտահայտում իր հակառուսական դիրքորոշումը, եւ, ամենայն հավանականությամբ, քաղաքական կուրսը կվերցնեն դեպի ռուսական կողմը, հետեւաբար Օսկանյանն այնտեղ այլեւս անելիք չուներ ու որոշել է մի կլորիկ պատառ էլ ինքը ստանա Նուլանդ մորաքույրից:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ